Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ավստրիայում սպանվել է Կադիրովի մորը վիրավորած չեչեն բլոգերը

910
Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 15:50
Ավստրիայում սպանվել է Կադիրովի մորը վիրավորած չեչեն բլոգերը

Ավստրիայում ձերբակալվել են չեչեններ, որոնք կասկածվում են բլոգեր, «Իչկերիայի Չեչենական Հանրապետություն» կազմավորման համակիր Մամիխան Ումարովի սպանության մեջ, գրում է eadaily.com-ը՝ հղում տալով Vienna Online-ին:

Սպանված 43-ամյա Ումարովը քաղաքական ապաստան էր ստացել Ավստրիայում և ապրում էր Գերասֆորդ քաղաքում՝ Մարտին Բ. անունով, ուներ իր յութուբյան բլոգը: Բլոգում Ումարովը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի, նրա ընտանիքի, մասնավորապես մոր՝ Այմանի Կադիրովայի հասցեին: