Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Վրաստան ժամանած օտարերկրացիները պետք է վճարեն կարանտինի ու թեստերի համար

1000
Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ., 13:10
Վրաստան ժամանած օտարերկրացիները պետք է վճարեն կարանտինի ու թեստերի համար

Կարանտինն ու թեստերը վճարովի են դարձել Վրաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար: Արտասահմանից եկած բիզնեսմենների առջև երկընտրանք է դրվելու՝ կամ վճարովի երկշաբաթյա կարանտին ժամանակակից հյուրանոցում, կամ էլ վճարովի թեստավորում 3 օրը մեկ: Սա կվերաբերի ոչ միայն ԵՄ-ից ժամանած բիզնեսմեններին, այլև մնացած բոլոր բիզնես-այցելուներին:
Նշվում է, որ վերոնշյալ ծառայությունների վճարները բնավ էլ բարձր չեն, բայց դրանից հյուրանոցային բիզնեսը բավականաչափ եկամուտներ կունենա: