Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Ուզբեկստանում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել

674
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 19:05
Ուզբեկստանում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել

Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել։
Կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած աղջիկներն ունեն մեկ մարմին, մեկ զույգ ձեռքեր և ոտքեր, մեկ սիրտ, մեկ արգանդ, մեկ ստամոքս և երկու թոք։ Երեխաները դիցեֆալ տիպի սիամական երկվորյակներ են։ Աղջիկների քաշը 4600 գրամ է, հասակը՝ 48 սմ:
Ըստ բժշկական կենտրոնի՝ բժիշկ Ֆարովոն Սամիևի, նորածիններն ունեն սրտի անբավարարություն և նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Այն մասին, որ կնոջ մոտ սիամական երկվորյակներ են սպասվում, պարզվել է հղիության 21-րդ շաբաթում: Մոր պահանջով երեխաները լույս աշխարհ են եկել։
Անեսթեզիոլոգ Սոբիրժոն Ռահմոնովի խոսքով, սիամական երկվորյակ է լինում 200-220 հազար նորածնից մեկը։ Սա Ուզբեկստանում առաջին դեպքն է։
Լրագրողների հետ զրույցում երկվորյակների պապն ասել է, որ իրենք սխալվել են և պետք էր ընդհատել հղիությունը։
Ծնողները հրաժարվել են նորածիններից։

Ուզբեկստանում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել