«Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի». Թենգիզ Ցերտցվաձե
![]() «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու հարցում ՀՀ-ի առավելությունների հետ զավեշտալի և անհիմն են»,- պատասխանելով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը՝ ասել է Վրաստանի «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Ա. Թորոսյանը համեմատել էր Հայաստանի և Վրաստանի առողջապահական համակարգերը: Նա շեշտել էր, որ Վրաստանում իրականում համաճարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում։ «Պարո՛ն նախարար, Ձեր հայտարարությունը, թե Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի զարգացած է, ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ», - ասել է Ցերցվաձեն: Նա շեշտել է, որ հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում են Վրաստանում, կասկածի տակ չեն դրվում միջազգային կազմակերպությունների կողմից: Տ. Ցերցվաձեն ասել է նաև՝ իրենք ակնկալում են, որ պարոն նախարարը կա՛մ կհիմնավորի իր մեղմ ասած «ոչ ճիշտ» գնահատականները, կա՛մ գոնե ներողություն կխնդրի։ Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի մյուս հարցերին, նա շեշտել է, որ Վրաստանում գործում է տարածաշրջանի միակ եզակի և որակյալ «Լուգար» կենտրոնը, որտեղ բոլոր լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ամենաբարձր որակի թեստային համակարգերի միջոցով, ինչը բացառում է ցանկացած սխալ. «Մենք չենք կարծում, որ Հայաստանում կա ավելի լավ լաբորատորիա, քան՝ սա»,- ասել է նա։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժման վարչության ղեկավար Մարինա Էզգուբայան էլ, ի պատասխան Ա. Թորոսյանի հայտարարության, ասել է, որ իրենք չեն թաքցնում որևէ տեղեկություն՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։ «Մեր բոլոր տվյալները ճշգրիտ են, մենք չենք թաքցրել և ոչ մի դեպք։ Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 728 դեպք»,- ասել է նա։ |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
