Արսեն Թորոսյանը՝ ՀՀ-ում Կավասակի հիվանդության, կորոնավիրուսով վարակված երեխաների, հղիների և բուժաշխատողների մասին
![]() Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, խոսելով ՀՀ ում կավասակի հիվանդության մասին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մինչև կորոնավիրուսի համավարակը ՀՀ-ում եղել է այդ համախտանիշով 3 դեպք, որի վիճակագրությունն այս տարի նույն է, չի փոխվել: «Երեխաները շատ թեթև են տանում հիվանդությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլացնենք զգոնությունը»: Հիշեցնենք՝ աշխարհի տարբեր երկրներում երեխաների շրջանում հայտնաբերվել էր Կավասակի համախտանիշի բռնկում, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային համաճարակի հետ: Կավասակին հազվագյուտ հիվանդություն է, կրում է ճապոնացի բժշկի անունը և առաջին անգամ նկարագրվել է 1967թ.: Հիվանդության ախտանիշներն են արյան անոթների բորբոքում, ցան, այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում, փսխում և շրթունքների չորացում: Այն ազդում է մինչև հինգ տարեկան երեխաների վրա: Կորոնավիրուսի հետ կապված Կովասակիի ախտանիշները հայտնվել են նաև մինչև 16 տարեկան դեռահասների մոտ: Անդրադառնալով արդեն կորոնավիրուսով վարակված երեխաների հարցին՝ նախարարն ասաց, որ երեկվա դրությամբ ունենք 270 երեխա, որոնցից 2-ն ունի թոքաբորբ, որը թեթև բնույթի է և կյանքին սպառնացող վտանգ չկա: Ինչ վերաբերում է հղիներին, Ա. Թորոսյանն ասաց, որ 23 հղի ունենք, որոնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: Հարցին՝ կորոնավիրուսով վարկավածներին բուժելու կադրերի խնդիր ունե՞նք, թե՞ ոչ, Առողջապահության նախարարը պատասխանեց, «Այո, ունենք. այդ խնդիրը գրեթե միշտ ունեցել ենք: Խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգներին է վերաբերում, այսինքն՝ նրանց դեֆիցիտը եղել է նաև մինչև կորոնավիրուսը: Մենք այսօր փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, որպեսզի, եթե բռնկումը շատանա՝ մենք կարողանանք ավելի շատ թվով վարակվածների բուժել: Սակայն ուզում եմ նշել, որ այդ ժամանակ, միևնույն է, մենք բժիշկների կարիք ունենալու ենք, ինչպես աշխարհի բոլոր երկրները»: Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վարկված բուժաշխատողների ընդհանուր թիվը 375 է, ինչը կազմում է հիվանդների 6-7 տոկոսը: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
