«Արձանագրվել է 70 մահ, 335 նոր դեպք․ մեր գործերը լավ չեն»․ վարչապետ
![]() Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի թիվը հասել է 70-ի։ Տեղեկանք էի ուզել հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ ու զարմանալի փաստեր իմացա․ նույնիսկ քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար։ Մենք որևէ ոչ ստույգ տեղեկություն հանրությանը չենք հայտնել ու մեր կառավարությունը մանիպուլյատիվ որևէ տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, ու պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ այն հսկողության տակ առնելու համար, որպեսզի նորից չգնանք ծայրահեղ սահմանափակումների։ Պետք է կարանտինային պայմաններ ապահովենք՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ ![]() |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54

