Ռուսական նավթի խոշորագույն գնորդները՝ ըստ #Forbes-ի
![]() China National United Oil Corporation-ը (Chinaoil) դարձյալ գլխավորում է ռուսական նավթի՝ «Роснефть» ընկերության գլխավոր գնորդների ցանկը՝ համաձայն Forbes ամսագրի տվյալների, որը ներկայացնում է ռուսական նավթի 20 խոշոր գնորդների վարկանիշային աղյուսակը: Chinaoil-ն առաջատար է դարձել ինչպես պայմանագրերի ընդհանուր քանակի, այնպես էլ՝ առաքումների ծավալի ցուցանիշով: 2019-ի վերջին Chinaoil-ը 18,3 միլիարդ դոլարով գնել է 39,7 միլիոն տոննա ռուսական նավթ: Հրապարակման համաձայն՝ 2019-ին Չինաստանը նավթի ներմուծման նոր ռեկորդ է սահմանել։ 2018-ի համեմատ դեպի Չինաստան մատակարարումներն աճել են 9,5%-ով և գերազանցել 500 միլիոն տոննան: Միևնույն ժամանակ, երկիրը պահպանել է ռուսական նավթի խոշորագույն գնորդի կարգավիճակը: Վարկանիշային աղյուսակում չորս տեղերը զբաղեցրած ընկերությունները նախորդ տարվա համեմատ չեն փոփոխվել: Այսպիսով, երկրորդ տեղը կրկին զբաղեցնում է շվեյցարական առևտրային Litasco ընկերությունը, որը հանդիսանում է LUKOIL-ի թրեյդերը։ Litasco-ն անցյալ տարի Ռուսաստանից գնել է 38,3 միլիոն տոննա նավթ՝ վճարելով 17,4 միլիարդ դոլար: Երրորդ տեղում Роснефти-ի թրեյդեր Rosneft Trading-ն է, որը գնել է 28 միլիոն տոննա նավթ՝ վճարելով 12,5 միլիարդ դոլար: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
