«Սյունիքում պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի». մարզպետ
779
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 12:45
![]() Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված մարզում տիրող իրավիճակին: Նա հայտնել է, որ Սյունիքի մարզում կա հաստատված 25 դեպք և մեկուսացված 9 անձ. «Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվում են գրեթե բոլորը, բայց պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի»,- ասել է նա: Մարզպետը հայտնել է, որ Սյունիքում կա վարակի երեք հիմնական օջախ. «Առաջինը Մեղրիի բնակչի հետ կապված դեպքով է պայմանավորված, որը վերադարձել էր Իտալիայից, ինչից հետո նրա հետ կոնտակտի մեջ եղած անձի մոտ հայտնաբերվեց վարակը՝ Կապանում: Երրորդ օջախն էլ Ռուսաստանից վերադարձած մեր հայրենակցի մոտ հայտնաբերված դեպքով է պայմանավորված»,- հավելել է Պողոսյանը: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
