Վրաստանից Հայաստան ժամանած 53-ամյա վարորդի մոտ #COVID_19 կորոնավիրուս է ախտորոշվել․ #Newsgeorgia
553
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 10:10
![]() Հայաստան ժամանած վրացի 53-ամյա վարորդի մոտ հաստատել է կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդում է News Georgia-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը։ Վարորդը Գորիի շրջանի Մեջվրիսխեվի գյուղի բնակիչ է ու աշխատում է բեռնափոխադրումների ոլորտում։ Գորիի Հանրային առողջության կենտրոնի տեղեկություններով՝ նա Վրաստանի տարածքը լքել է մարտի 31-ին։ Վարորդը բեռ է փոխադրել Հայաստան։ Դեռևս հայտնի չէ, թե որ երկրում է նա վարակվել կորոնավիրուսով։ Ներկայումս տղամարդը բուժում է ստանում Հայաստանի հիվանդանոցներից մեկում։ Վրացի համաճարակաբանները պարզում են, թե ում հետ է նա շփվել նախքան երկրից հեռանալը։ |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
