Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

ԱԺ-ն չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները

558
Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 14:10
ԱԺ-ն չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը: «Իմ քայլի» ձայները չհերիքեցին, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

«Հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը չանցավ: Այն կապ չուներ համավարակի դեմ պայքարի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։