Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Արտասահմանից Մոսկվա կարող է վերադառնալ օրական ոչ ավելի, քան 500 ռուսաստանցի

688
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 01:10
Արտասահմանից Մոսկվա կարող է վերադառնալ օրական ոչ ավելի, քան 500 ռուսաստանցի

Այսօրվանից սկսած՝ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան արտասահմանից վերադառնալ միայն Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան և ոչ ավելի, քան 500 մարդ: Այլ քաղաքների համար ժամանման քվոտան սահմանվել է օրական ավելի քան 200 մարդ, գրում է ТАСС՝ հղում տալով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել էր, որ մարտի 31-ից կրճատվելու է արտասահմանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման չարթերային թռիչքների քանակը: Ըստ նրա, նման միջոցն անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ժամանող ուղևոր արժանանա ավելի մեծ ուշադրության:
Մարտի 20-ից 30-ն ավելի քան 155 հազար քաղաքացի վերադարձել է Ռուսաստան: