Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հինգերորդ մարդն է մահացել․ #РИАНовости

820
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 19:30
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հինգերորդ մարդն է մահացել․ #РИАНовости

Ըստ օպերատիվ շտաբի, Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով 69-ամյա մի կին: Նշվում է, որ հիվանդանոց ընդունվելուց հետո կնոջ մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ․ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Բժիշկներն իրականացրել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համապարփակ բուժում, ներառյալ վերակենդանացման բաժանմունքում, բայց չեն կարողացել փրկել կնոջը», -ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդը տառապում էր նաև կարդիոսկլերոզից, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզից և քրոնիկ պիելոնեֆրիտից:
Մահացածը մասնագիտությամբ համաճարակաբան էր, դասավանդում էր համալսարանում և կապ չի ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1264 դեպք, 49 հիվանդ արդեն ապաքինվել է: