Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ #IRINN

762
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 15:30
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ #IRINN

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի ախտանիշների դեպքում պարտադիր ինքնամեկուսանալ։
«Բոլոր նրանք, ովքեր զգում են՝ վարակված են կորոնավիրուսով, պարտավոր են մոտ 14 օր մեկուսանալ հասարակությունից: Մենք խնդրում ենք, որ այդ մարդիկ մեկուսանան ընտանիքներից և ընկերներից, քանի որ առաջին հերթին իրենց ընտանիքների անդամներին են վտանգի ենթարկում»,- ասել է Ռոուհանին՝ IRINN-ի եթերում:

Փետրվարի 19-ից Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 32 300 դեպք, մահացել է 2 300 մարդ, առողջացել 11 100-ը։