Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Բրազիլիայի մարզադաշտերը վերածվում են դաշտային հոսպիտալների

1833
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 16:10
Բրազիլիայի մարզադաշտերը վերածվում են դաշտային հոսպիտալների

Բրազիլիային «Մարական» մարզադաշտը վերածվում է դաշտային հոսպիտալի՝ կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար: Այդ մասին հայտնում է CNN-ը Twitter միկրոբլոգի իր էջում:

Մարզադաշտում իրականացվում են անհրաժեշտ ձևափոխման աշխատանքներ: Ժամանակավոր հոսպիտալներ են տեղակայվել նաև բրազիլական այլ ակումբների մարզադաշտերում:

Հանրահայտ «Մարական» մարզադաշտը պատկանում է «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբին։ Այս մարզադաշտում են անցկացվել 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը, 2016 թվականի Օլիմպիական խաղերը և մարզական բազմաթիվ այլ միջոցառումներ: