Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

#Apple-ը կարող է հետաձգել #iPhone5G-ի թողարկումը

1771
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 13:00
#Apple-ը կարող է հետաձգել #iPhone5G-ի թողարկումը

Ամերիկյան Apple կորպորացիան կարող է հետաձգել իր առաջին iPhone 5G-ի թողարկումը՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, որը սպառնում է համաշխարհային պահանջարկին և խաթարում է ընկերության արտադրանքի մշակման ժամանակացույցը: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների, որոնք ծանոթ են կորպորացիայի ծրագրերին:

Ինչպես նշում են երեք աղբյուրները, ընկերության ներսում քննարկումներ են անցկացվել սմարթֆոնների գործարկումը մի քանի ամսով հետաձգելու վերաբերյալ: