«Քննարկում ենք թեթև դեպքերով հիվանդներին հյուրանոցներ տեղափոխելու հարցը»․ վարչապետ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի. թոքաբորբով 36 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտնեց, որ նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի։ Երկուսի տարիքն էլ 75-ից բարձր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ «Այսօր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այս թեմայով քննարկում ունեցանք պարոն Ավինյանի ու պարոն Թորոսյանի մասնակցությամբ։ Որոշեցինք աշխատել հյուրանոցների հետ, որ թեթև դեպքերով հիվանդներին տեղափոխենք, ապահովենք սնունդով, ամեն ինչով։ Սա, կարծում եմ, օգտակար է նաև տնտեսության համար, քանի որ հյուրանոցները դատարկ են։ Իհարկե, հյուրանոցները կվախենան իրենց հետագա բրենդի համար, բայց հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները և ոչ մի վատ բան չի պատահի։ Կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»,- ասաց վարչապետը։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18