Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Իտալիայում կարանտինը խախտելու համար՝ մինչև 5 տարվա ազատազրկում. #LaRepubblica

1569
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 17:25
Իտալիայում կարանտինը խախտելու համար՝ մինչև 5 տարվա ազատազրկում. #LaRepubblica

Իտալիայի իշխանությունները խստացրել են պատիժը՝ COVID_19 կորոնավիրուսով վարակված անձանց համար կարանտինը խախտելու դեպքում. իրավախախտներին սպառնում է մեկից հինգ տարվա ազատազրկում և 400-ից 3000 եվրո տուգանք, հայտնում է La Repubblica-ն:

«Կորոնավիրուսով անձանց կողմից տնից դուրս գալու արգելքի կանխամտածված խախտումը կպատժվի ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով»,- ասված է երկրի վարչապետի Ջուզեպպե Կոնտեի պաշտոնական հաղորդագրության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կա ավելի քան 69,1 հազար վարակակիր, բուժվել է 8,3 հազար հիվանդ: