Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ են թերթիկ լրացնելու պահանջ դնում. փոխոստիկանապետի պարզաբանումը

751
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 14:35
Ինչո՞ւ են թերթիկ լրացնելու պահանջ դնում. փոխոստիկանապետի պարզաբանումը

«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնց իրավունքները կսահմանափակվեն, թող դիմեն պատկան մարմիններին, գործող օրենսդրության սահմաններում անմիջապես արձագանք կլինի», մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այն գործատուի համար, ով արտակարգ դրության պայմաններում կհարկադրի աշխատողին ներկայանալ աշխատանքի:

Դիտարկմանը, թե մարզերից Երևան եկող միկորավտոբուսներն ազատ երթևեկում են, և դրանց վերահսկող ոստիկանններ չկան, փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում իր ունեցած ուժերի սահմաններում, ոստիկանները փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթան:
Նմանատիպ մեկ այլ դիտարկմանը, թե որևէ ոստիկան չի մոտենում թերթիկ ունեցող քաղաքացու, և դա տեսնելու պահանջ չի ներկայացվում, ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ 92 հոգու մեքենաներից որպես երրորդ անձ դուրս են հրավիրել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց են կիրառել, իսկ ժամը 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառեն օրենսդրությունը: Մինչ այդ կփորձեն քաղաքացիներին ընտելացնել իրավիճակին:
Ինչո՞ւ են թերթիկ լրացնելու պահանջ դնում, երբ կա անձը հաստատող փաստաթուղթ, լրագրողի այս հարցին ի պատասխան Հ. Մհրյանն ասաց, թե իր կարծիքով՝ թերթիկի առկայության դեպքում քաղաքացու մոտ պատասխանատվություն կառաջանա, որ իր գրածի համար պատկան մարմնին պետք է հաշվետվություն ներկայացնի: Ինչ վերաբերում է թերթիկի՝ պոտենցիալ վարակի աղբյուր լինելու հնարավորությանն ու հավանականությանը, ապա ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկանությունը պահպանում է սանիտարական կանոնները, թեպետ ոչ ոք վարակից ապահովագրված չէ: