Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանում նորածնին անվանել են կորոնավիրուսի «պատվին»

1761
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 12:15
Հնդկաստանում նորածնին անվանել են կորոնավիրուսի «պատվին»

Հնդկաստանի հյուսիսում Ուտար Պրադեշ նահանգում նորածին աղջկան ծնողներն անվանել են Կորոնա, հայտնում է Dessan Herald-ը։

Ինչպես լրագրողներին հայտնել է երեխայի մորեղբայրը՝ Նիտեշ Տրիպատին, չնայած վիրուսը շատ վտանգավոր է, այն, այնուամենայնիվ, միավորել է մարդկանց և նպաստել առողջ սովորությունների արմատավորմանը։
«Այս երեխան կդառնա մարդկանց միասնության խորհրդանիշը վիրուսի դեմ պայքարում»,- նշել է Տրիպատին: