Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Էդմոն Մարուքյանի՝ արտակարգ դրության պայմաններում չաշխատելու առաջարկը չընդունվեց

574
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 10:25
Էդմոն Մարուքյանի՝ արտակարգ դրության պայմաններում չաշխատելու առաջարկը չընդունվեց

Մարտի 24-ին ԱԺ նիստում ԼՀԿ խմբակցեության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց գալ քաղաքական պայմանավորվածության, չհաստատել օրակարգը, հավաքվել միայն արտակարգ դրության ռեժիմից բխող հարցերի քննարկման ժամանակ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան նկատեց, որ այս պահին այդպիսի օրակարգով աշխատել չեն կարող, կյանքը շարունակվում է, հենց օրինակ ցույց տալու համար պետք է աշխատել:
Ա. Միրզոյանի տեսակետը պաշտպանեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա հայտարարեց, որ խորհրդարանական պետության մեջ խորհրդարանը պետք է աշխատի:
«Եթե խորհրդարանը չաշխատեց, դա պետության վախճանն է»,- հայտարարեց Գ.Պետրոսյանը: