Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները

1665
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 09:55
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեիշը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողություններն ու միասնաբար պայքարել կորոնավիուսի դեմ, գրում է news.ru-ն։

«Ես պատերազմող կողմերին խնդրում եմ. դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, մի կողմ թողե՛ք անվստահությունն ու թշնամանքը, լռեցրե՛ք զենքերը, դադարեցրե՛ք հրետակոծությունները, դադարեցրե՛ք օդային հարվածները»,- հայտարարել է Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ «վիրուսը վարակում է բոլորին՝ անկախ էթնիկական կամ խմբային պատկանելությունից, ազգությունից կամ կրոնից»: Հիվանդության համաճարակը «անողոք կերպով հարվածում է բոլորին»: Ահա թե ինչու է այդքան կարևոր «վերջ տալ պատերազմներին և պայքարել աշխարհում բռնկվող հիվանդության դեմ»,- շեշտել է Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները