Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Եղունգները կրծելու սովորությունը կարող է կործանարար դառնալ համավարակի պայմաններում

874
Կիրակի, 29 մարտի, 2020 թ., 20:10
Եղունգները կրծելու սովորությունը կարող է կործանարար դառնալ համավարակի պայմաններում

Ժամանակն է հրաժարվել այնպիսի վնասակար սվորությունից, ինչիսին եղունգները կրծելն է, քանի որ այն կարող է իսկապես կործանարար դառնալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մասնագետները պնդում են, որ եղունգները կրծողներն առավել շատ են ենթակա կորոնավիրուսով վարակվելու վտանգին:

Ամերիկացի բժիշկ Փուրվի Փարիհը հիշեցրել է, որ բակտերիաները, վիրուսները ու կեղտը կուտակվում են եղունգների տակ, որտեղից էլ եղունգները կրծելու միջոցով դրանք հայտնվում են բերանում, այնտեղից էլ՝ ամբողջ օրգանիզմում:

Նա նաև հորդորել է հատկապես այս ժամանակահատվածում կարճ կտրել եղունգները: Վնասակար սովորությունից ձերբազատվելու համար նա խորհուրդ է տվել մշտապես ինչ-որ բանով զբաղեցնել մատները, ծամոն ծամել, մատների ծայրերին կրել հատուկ ռետինե մատնոցներ կամ ռետինե ձեռնոցներ: