Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ծառուկյաններին պատկանող «Փարավոն»-ի աշխատակիցներին ստիպում են չվճարվող արձակուրդի գնալ

393
Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 21:15
Ծառուկյաններին պատկանող «Փարավոն»-ի աշխատակիցներին ստիպում են չվճարվող արձակուրդի գնալ

Վաղը ժամը 14:00-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին կանչել են ռեստորանի կադրերի բաժին՝ հետին թվով դիմումներ գրելու, որ մեկ ամսով արձակուրդ են գնալու՝ իրենց հաշվին:

Armtimes.com-ն է գրում և նշում, որ թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է ռեստորանի աշխատակիցներից մեկը, որը, հասկանալի պատճառով, չի ցանկացել ներկայանալ: Նա նշել է, որ արտակարգ դրության սահմանումից հետո իրենց ասել էին, որ չգնան աշխատանքի, ռեստորանը փակվել է:
«Էսօր մեկը մյուսի միջոցով փոխանցել են, թե եկեք, դիմում գրեք, որ ամսի 15-16-ից (մարտի-խմբ.) արձակուրդ եք գնում ձեր հաշվին՝ մեկ ամիս»,- տեղեկացրել է խմբագրություն դիմած աշխատակիցը՝ հավելելով, որ այդ մասին հայտնում է, որ բոլորը իմանան, թե հեռուստացույցի էկրանից այն կողմ, բարեգործությունների հետևում ինչ է կատարվում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: