Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բայց ես խի՞ պտի վճարեմ»․ Գ․ Ծառուկյան

1226
Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 12:00
«Բայց ես խի՞ պտի վճարեմ»․ Գ․ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին՝ վերաբերող կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին․ «Ազգովի մեկ պետք է լինենք ու կանոնները պահպանենք։ Եթե թեթևակի նշաններ կան, առաջին քայլը կատարենք։ Խստացումները ողջունելի են, մարդ՝ գիտակցելով, որ հիվանդ է, բայց փողոց է դուրս գալիս, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով աշխատողների հարկադիր պարապուրդին ու հարցին՝ ինքը վճարելո՞ւ է նրանց, ասել է․ «Ես պետություն չեմ, կառավարություն չեմ։ Եթե արտակարգ իրավիճակ է, չպիտի աշխատողներն աշխատեն․․․ Բայց ես խի՞ պտի վճարեմ, պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, նա էլ պարտավոր է իր ժողովրդին՝ ով չի աշխատում, գումարներ տրամադրել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին մասնավոր ընկերությունները չեն ուզում աշխատավարձ վճարել։