ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով սկսել են բանտարկյալներին ազատել․ #TheWallStreetJournal
![]() Ամերիկյան բանտերը սկսել են ազատ արձակել բանտարկյալներին՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը, հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ ազատ կարձակվեն միայն այն դատապարտյալները, ովքեր կալանավորվել են մանր հանցագործությունների համար, ինչպես նաև անչափահասները, տարեցները և հիվանդները: Այսպիսով, հանցագործներն արդեն սկսել են բանտերից դուրս գալ Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Տեխասում և առնվազն տասը նահանգներում: Թերթը նաև գրում է, որ մի քանի նահանգներում ուղղիչ անձնակազմը վարակվել է կորոնավիրուսով: Սա հանգեցրել է կարանտինի հաստատմանը բանտարկյալների շրջանում: Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 33.3 հազար վարակակիր, մահացել է 390 մարդ: Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 336 հազար դեպք, մահացել է շուրջ 14 հազար մարդ, բուժվել՝ ավելի քան 98 հազարը: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
