Ուղիղ միացում ԱԺ-ից․ քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատիժ սահմանող փաթեթը
![]() Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք՝ արտահերթ նախորդ նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը փաթեթի մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել էր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Նախատեսված լրացմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ էր ունեցել Էդմոն Մարուքյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է պարզաբանել, թե կոնկրետ ինչն է խուճապ առաջացնում: Նա ներկայացրել էր այն երկրների ցանկը, որտեղ արտակարգ դրության ժամանակ գրաքննություն չկա: Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր վարկառուների հարցը, ովքեր հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում: Նա նշել էր, որ օրինագիծն իրավական կարգավորումների կարիք ունի, ուստի խմբակցությունը կներկայացնի գրավոր առաջարկներ: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
