Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Մերկելն ինքնամեկուսացվել է. նրա բժիշկը վարակված է եղել կորոնավիրուսով

1513
Կիրակի, 22 մարտի, 2020 թ., 22:50
Մերկելն ինքնամեկուսացվել է. նրա բժիշկը վարակված է եղել կորոնավիրուսով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է տնային մեկուսացման գնալ, հայտնում է գերմանական կառավարությունը:

Մերկելին հաղորդել են, որ ուրբաթ օրը նրան պնևմակոկի դեմ պատվաստանյութ արած բժիշկը վարակված է եղել կորոնավիրուսով: Կարանտինից Մերկելը կկատարի իր աշխատանքային պարտականությունները և առաջիկայում թեստ կհանձնի: