Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց
![]() Թանկարժեք դագաղների այս շարքերն այժ տարածվում են սոցցանցերում՝ իբրև ապացույց Իտալիայում տիրող աղետալի վիճակի: Լուսնկարները, սակայն, արվել են 2013 թվականի հոկտեմբերին: Հենց այդ թվականին՝ հոկտեմբերի 3-ին իտալական Լամպադուզա կղզուց ոչ հեռու խորտակվել էր փախստականներով գերծանրաբեռնված փոքրիկ նավը: 20 մ երկարություն ունեցող նավի վրա դեպի Եվրոպայի բաղձալի ափեր լողալիս է եղել ավելի քան 500 փախստական, սակայն նավի վրա հրդեհ է բռնկվել: Միայն մի քանի մարդու է հաջողվել լողալ միչև ափ, մի քանիսին հաջողվել է դուրս հանել ջրից նավաբեկության վայրում: Ընդհանուր առմամբ՝ զոհվել է 368 մարդ՝ Լիբիայից, Էրիթրեայից, Սոմալիից: Իտալիայում քրեական գործեր են հարուցվել՝ խորտակվողներին ժամանակին օգնության չհասնելու համար: Մի շարք միջոցներ են ձեռարկվել՝ նմանատիպ հետագա ողբերգությունները կանխելու համար: Հանգուցյալներին թաղել են այս թանկարժեք դագաղներում: Այժմ, սակայն, որոշ շրջանակներ լուսանկարները ներկայացնում են իբրև Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված աղետալի վիճակի ապացույց: Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 11 հազար մարդ, նրանց դիերը կամ դիակիզում են, կամ փակ դագաղով թաղում՝ հարազատներին թույլ չտալով բացել դագաղն ու վերջին անգամ տեսնել իրենց հարազատներին: Սա հոգաբանական առումով շատ ծանր, բայց նաև անհրաժեշտ միջոցառում է՝ հանգուցյալից վարակի տարածումը կանխելու նպատակով: ![]() ![]() |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06


