ՄԱԿ՝ «Երջանկության մասին համաշխարհային զեկույց»-ում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը
![]() Ֆինլանդիան երրորդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը՝ համաձայն «Երջանկության համաշխարհային զեկույց»-ի, գրում է РИА Новости-ն: ՄԱԿ հրապարակած զեկույցում մեր երկիրը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը: Առաջին տասնյակում են հայտնվել նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Լյուքսեմբուրգը: ԱՄՆ-ը 18-րդ տեղում է, Գերմանիան՝ 17-րդ, իսկ Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ 13-րդ և 23-րդ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը սահմանել Է Երջանկության միջազգային օր։ Համաշխարհային երջանկության մասին զեկույցն իրենից ներկայացնում է երջանկության վիճակի հետազոտություն, որը ներկայացնում է 156 երկրների քաղաքացիների երջանկության սանդղակը: 2020 թվականի զեկույցում գնահատվել է երջանկության վրա սոցիալական, քաղաքային ու բնության ազդեցությունը: Ոչ երջանիկ երկրներն են Աֆղանստանը (զբաղեցնում է վերջին հորիզոնականը), Հարավային Սուդանը, Զիմբաբվեն, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Տանզանիան, Բոտսվանան, Եմենը, Մալավին և Հնդկաստանը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
