«Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, արտակարգ դրության ռեժիմի պահպանում չէ»․ Անի Սամսոնյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը․ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման շրջանակներում միանգամայն ողջամիտ է սահմանափակել նաև տեղեկատվության հրապարակման և տարածման ազատությունը։ Բայց այդ իրավունքի սահմանափակումը պետք է ծառայի իր նպատակին։ Ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո հետևում եմ լրատվամիջոցների նկատմամբ Կառավարության կողմից ձեռնարկած գործողություններին։ Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, դա արտակարգ դրության ռեժիմի պահպանում չէ, այլ կոպիտ գրաքննություն, որը պարզապես անթույլատրելի է։ Դուք կարող եք պահանջել հեռացնել Կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակված չճշտված տեղեկատվություն, բայց դուք չեք կարող ստիպել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք հեղինակավոր անձնաց կարծիքը չզետեղեն իրենց էջերում՝ այն դեպքում երբ այդ կարծիքն արտահայտվում է՝ հղում անելով Պարետատան հայտնած պաշտոնական տվյալներին։ Տպավորություն է, որ դուք ոչ թե հոգում եք խուճապ չառաջացնելու մասին, այլ քարտ բլանշ եք ստացել ձեր քննադատներին լռեցնելու և նրանց խոսքի հասանելիությունը սահմանափակելու համար։ Եվ չգիտես ինչու արտակարգ դրության ռեժիմը ողջ խստությամբ գործում է միայն տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքում։ Վերանայեք ձեր արտակարգ աշխատանքային ոճը լրատվամիջոցների նկատմամբ։ Ինչպես դուք եք ասում՝ Կորոնավիրուսից հետո կյանք կա»։ |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
