Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար. «Փաստ»
![]() «Երեկ կառավարությունը որոշեց ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով հատկացնել 3 մլրդ 447 մլն դրամ։ Փաստացի, ՍԴ յոթ դատավորի փոխելու, իմա՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար կառավարությունը բոլորիս հաշվին մոտ 7,2 միլոն դոլար է տրամադրում, ինչն արդեն իսկ սուր քննադատության է արժանացել հասարակության մեծամասնության շրջանում: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում 3,5 միլիարդը տնտեսության համար բավականին լուրջ գումար է համարում։ Համեմատության համար նա մի շարք օրինակներ բերեց ու շեշտեց, որ այդ գումարը կարելի էր ուղղել սոցիալական բազում ծրագրերի։ Նա շեշտեց, որ այդքան գումարով հնարավոր կլիներ նաև շուրջ 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստները։ Ի դեպ, վարչապետն ասել էր, թե «էդ ծախսվող գումարն ի վերջո էլի ներհոսելու է տնտեսություն»: Այս առումով Ավետիսյանը խիստ վտանգավոր է համարում նման «արդարացումը»»,- գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
