Մահացել է ակադեմիկոս Արամ Շահինյանը
![]() 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը: Արամ Շահինյանը մեծ ներդրում է ունեցել իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման գործում: Ստացված արդյունքները դարձել են դասական և օգնել ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն: Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Արամ Շահինյանը մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ Արամ Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումների շնորհիվ զարգացել է նոր գիտական ուղղություն: Արամ Շահինյանի ղեկավարությամբ 2000 թվականից Հայաստանում ակտիվորեն զարգացել է համակարգչային քիմիա և կենսաբանություն ուղղությունը: Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել են մոլեկուլային դինամիկայի և համակարգչային թաղանթաբանություն գիտական ուղղությունները՝ ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների և լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների կիրառմամբ ստացվել են նոր գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում: Արամ Շահինյանը 1992-1999 թթ. եղել է ՀՀ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, 1999-2011 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար: 1996-2007թթ. նա եղել է Եվրոպական «INTAS» կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ.՝ Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ: Արամ Շահինյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2009թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Ճանաչված գիտնականի, բարյացկամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում: Արամ Շահինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող., 24): |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
