Երկվորյակները ծնվել են տարբեր տարիների
1305
Կիրակի, 05 հունվարի, 2020 թ., 22:30
![]() Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյի Ակարի ծննդատանն արտառոց դեպք է տեղի ունեցել: Երկվորյակները ծնվել են տարբեր տարիների: Գաբրիելան լույս աշխարհ է եկել 2019-ի դեկտեմբերի 31-ին՝ 23:58-ին՝ դառնալով Ռիոյում այդ տարի ծնված վերջին երեխան: Իսկ ահա Ռիանը դարձել է 2020-ի առաջին նորածինը, որը ծնվել է 3 րոպե անց, արդեն՝ 2020 թվականին: Երեխաների մայրը՝ 40-ամյա Սիլվա դա Լիման, ծննդատուն է ընդունվել 23:10 րոպեին, նրա մոտ արդեն սկսված են եղել երկունքի կծկանքները: Նրան անմիջապես տեղափոխել են ծնարան, որտեղ կեսարյան հատում են արել հղիության 35-րդ շաբաթում: Քանի որ երեխաները ժամկետից շուտ են ծնվել, մի քանի օր կմնան բժիշկների հսկողության տակ: Գաբրիելան ծնվել է 2460 կգ կշռով և 47 սմ հասակով, իսկ Ռիանը՝ 2860 կգ քաշով և 49 սմ հասակով: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
