«8 օրենք՝ ինչպես պետք է նամուսով հայ կինը վերաբերվի սեքսին». Նարեկ Սարգսյան
![]() Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեքսուալ ՀԱԿԱհեղափոխություն Նամուսով հայ կինը և սեքսը: 8 օրենք, թե ինչպես պետք է նամուսով հայ կինը վերաբերվի սեքսին: 1. Նամուսով հայ կինը երբեք չպետք է սեքսով զբաղվի, ո’չ ամուսնանալուց առաջ, ոչ հետո, առհասարակ սեքսը ավանդական հայ կնոջը սազական բան չի: Դեռ հնուց մեր տատերը միշտ էլ իրենց հնարավորինս հեռու են պահել սեքսից: Նույնիսկ եթե 10 երեխա են ունեցել, տասից 7-ը նաղդ սուրբ հոգուց են հղիացել: 2. Նամուսով հայ կինը երբեք չպիտի ինքն իրեն բավարարի, հատկապես իրար հետևից մի քանի անգամ և իր սիրած դիրքով: Ավանդական հայ կնոջ մատները նախատեսված են միմիայն ընտանեկան արժեքները պահպանելու համար: 3.Նամուսով հայ կինը ոչ մի դեպքում սեքսից հաճույք չպիտի ստանա, դա սրբապղծություն է: Սեքսից հաճույք կարող են ստանալ միայն պատմություն չունեցող ազգերն, օրինակ ամերիկացիները, (չնայած ամերիկացին ազգ չի, ապե), մշակույթ չունեցող ազգերը (օրինակ թուրքերը կամ ուզբեկները): Իսկ 3 միլիարդ տարվա մշակութային հայ ազգի նամուսով կինը սեքսի ժամանակ պիտի լուռ մնա և սևեռված մտածի իր ազգային արժեքների պահպանման մասին: 4. Սեքսի ժամանակ նամուսով կնոջ սենյակում պիտի լսվի կաʹմ «Հայ ֆիդայի, ջաʹն ֆիդայի» երգը կաʹմ էլ ինչ-որ երգ «մեր պապերը, մեր հողը, մեր ջուրը» բառերով: 5. Հայ նամուսով կինը սեքսով պիտի զբաղվի բացառապես «դասական» դիրքով՝ ոտքերը և ամբողջ մարմինը փայտի նման ձգված: Այդ ուղիղ դիրքը հայ ավանդական ընտանեկան սուրբ արժեքի մեջ խորհրդանշում է այն, որ կինը ընտանիքի սյունն է: Երկու պարզված ոտքերը խորհրդանշում են հողի մեջ արմատներ տված ավանդական հայ կնոջ հպարտ էությունը: 6. Հայ նամուսով կինը սեքսի ժանանանակ իրեն պիտի համեստ պահի, ավելորդ շարժումներ չանի, հնարավորինս այնպիսի անտարբեր դեմք ունենա, կարծես այդ ամենը իրեն չի վերաբերում: 7. Նամուսով կինը պիտի պարտադիր շփոթի «օրալ» և «անալ» բառերը, ոչ մի դեպքում չպիտի իմանա այդ բառերի նշանակությունը: Իսկ «մինետ» բառը լսելիս պիտի ասի. «Հա, գիտեմ էդ պատմությունը, որ Հայկը ՄԻ ՆԵՏՈՎ սպանեց Բելին»: 8. Վերջապես նամուսով կինը իր աղջիկ երեխաներին պիտի այնպես մեծացնի-դաստիարակի, որ վերջիններս մեծանալով նույնպես նամուսով կանայք լինեն և դարեդար փոխանցեն հայ ավանդական արժեքները, որ սաղ ազգերը մեզ նախանձեն»: |

«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
40418.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
34618.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
30413.05.2026, 22:06
«Գիշերային թիթեռնիկին» ծեծող տղամարդը հայտնել է, որ իրենից կողոպտել են 1 մլն 460 հազար դրամ
22911.05.2026, 20:36
«Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան
20208.05.2026, 00:30
Ինդոնեզիայում զույգին մտրակի 100-ական հարված են հասցրել առանց ամուսնանալու սեռական հարաբերություն ունենալու համար
85112.04.2026, 23:26
