Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
![]() Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինքը» ճանաչել է «ծայրահեղական»: Դաշինքի ակտիվիստները հայտնել են, որ չեն կարողացել ծանոթանալ գործի նյութերին՝ «հույժ գաղտնի» դասակարգման պատճառով, և, հետևաբար, չգիտեն կազմակերպության արգելքի ճշգրիտ հիմքը Ռուսաստանում։ Ավելին, Դաշինքի ներկայացուցիչներին արգելվել է մասնակցել դատավարությանը։ Ռուսաստանի իշխանություններն առցանց հանդիպումների կազմակերպումը, Դաշինքի սոցիալական ցանցերում տեղեկատվական նյութերի տարածումը և կազմակերպության անցյալում անցկացված հանրային միջոցառումները համարել են «ծայրահեղական», ըստ Առաջին վարչության։ «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք» հասարակական շարժումը հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգում 2012 թվականին։ Այն զբաղվում է մարդու իրավունքների, կրթական և սոցիալական գործունեությամբ։ Դաշինքը դարձել է տասներորդ ԼԳԲՏ կազմակերպությունը, որը Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է՝ որպես «ծայրահեղական»։ Նախկինում Ռուսաստանի դատարանները «ծայրահեղական» են ճանաչել «Coming Out» ԼԳԲՏ խումբը, «ԼԳԲՏ ռեսուրսների կենտրոնը», «Մոսկվայի համայնքային կենտրոնը», «Parni+» մեդիա նախագիծը, «Irida» կազմակերպությունը, «Callisto»-ն, «Russian LGBT ցանցը», «Center T»-ը և T9 NSK-ն։ |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
70720.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51830.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88206.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77023.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61518.05.2026, 01:12
