Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հնարավոր չէ երկու կիսամյակում լրացնել դպրոցում չստացած տարիների բացը». Սամվել Կարաբեկյան

623
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 00:15
«Հնարավոր չէ երկու կիսամյակում լրացնել դպրոցում չստացած տարիների բացը». Սամվել Կարաբեկյան

Օրերս համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ԿԳՄՆ-ն որոշել է, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: Ինչից հետո նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց «չտրվել սադրանքների»:

Այս հարցով Հանրային հեռուստաընկերության եթերում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ասել է. «Մենք ընդամենը օրենքի նախագծով առաջարկում ենք, որ ուսումնական ծրագրում առարակաների դասավանդումը և նման կարգավորումները տրվեն բուհի իրավասությամբ, ոչ թե՝ օրենքով»:

Նրա խոսքով՝ այն առարկաները, որոնք պահում են ազգային ինքնությունը, դասավանդվում են դեռևս դպրոցում, ինչպես նաև բուհ ընդունվելիս են դիմորդները խորությամբ ուսումնասիրում դրանք. «Մեր հիմնական խնդիրը այդ թվում ակադեմիական ոլորտում, դա վստահության պակասն է. մենք չենք վստահում մեր ուսանողներին, չենք վստահում հանրակրթական դպրոցին, չենք վստահում մասնագետներին: Երբ մենք խոսում ենք բուհի ինքնվարության մասին, չմոռանանք, որ համալսարանական միջավայրը մասնագիտական միջավայր է, և ես չեմ կարծում, որ որևէ համալսարանի մասնագետները պակաս քաղաքացի են, պակաս հայրենասեր են, կամ չեն հասկանում ազգային ինքնությունը. օրենքով ստիպել պետք չէ»,-ասել է Կարաբեկյանը:

Եթերի ընթացքում նա նաև նշել է, որ եթե անգամ հանրակրթական դպրոցներում աշակերտին բավարար գիտելիքներ չեն տրվել, ապա բուհում երկու կիսամյակի ընթացքում, իրենք համոզված չեն, որ այդ բացը կլրացվի:

Ավառել մանրամասն՝ տեսանյութում:

«Հնարավոր չէ երկու կիսամյակում լրացնել դպրոցում չստացած տարիների բացը». Սամվել Կարաբեկյան