Ռումինիայի նախագահը ստորագրել է «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը
![]() Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը. Ռումինիայի հայոց միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնած օրինագիծը՝ «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին», մի քանի շաբաթվա ընթացքում քննարկվեց և քվեարկվեց երկրի խորհրդարանի երկու պալատներում, իսկ հոկտեմբերի 10-ին նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց այդ օրենքը (որպես խորհրդանշական օր ընտրվեց հոկտեմբերի 12-ը, քանի որ այս տարի հենց այդ օրը նշվեց Թարգմանչաց տոնը)։ Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցան նաև տարբեր կուսակցությունների պատկանող ռումինացի պատգամավորներ: Նրանք ընդգծեցին հայերի բացառիկ դերը Ռումինիայի պատմության մեջ և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտությունը»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
