«Իշխանությունը պետք է անցնի բարդ ու ցավոտ ճանապարհ». Վահագն Խաչատրյան
![]() «Այսօրվա իշխանությունը պետք է անցնի բարդ ու ցավոտ ճանապարհ՝ տնտեսական հեղափոխության գաղափարներն իրականացնելու համար». «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ Հայաստանն ունի մի խնդիր՝ դեռևս չի փոխել մարդկանց ու վարքագծային կանոնները: Դա ժամանակ կպահանջի: Սակայն կարևորն այն է, որ իշխանություններն ունեն կամք ու համարձակություն՝ փոփոխություններ կատարելու համար: Տնտեսագետի դիտարկմամբ՝ 90-ականների տնտեսական բարեփոխումները հաջողություն չունեցան, որովհետև այն իրականացնողները շեղվեցին ճանապարհից: Նրանք մոռացել էին մի աքսիոմատիկ ճշմարտություն. բարեփոխումները, որոնք իրականացվում են քաղաքական դեմոկրատիայի հաշվին, ավարտվում են քաղաքական դեմոկրատիայի վախճանով: Նոր պայմաններում տնտեսական հեղափոխություն կարելի է իրականացնել միայն պետություն-քաղաքացի նոր հարաբերությունների, ազատ մարդու, ընտրության ազատության պայմաններում: Խաչատրյանը կարևորեց նաև մարդկանց հնարավորությունների ու կարողությունների անհավասարության վերացումը: «Հեղափոխության հաջողությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվելու պետության նկատմամբ: Համաշխարհային բանկի վերջին խորհուրդը վերաբերում է այն իրավիճակին, երբ տնտեսական բարեփոխումերին խանգարում են պոպուլիստական պահանջները, կամ էլ պարտվող խմբերի տարածած սխալ տեղեկությունները: Այդ դեպքում քաղաքական գործիչները պետք է բարեփոխումների անհրաժեշտության որակյալ ապացույցներ ներկայացնեն»,-ամփոփեց տնտեսագետը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
