Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահն անազատության մեջ է»․ Սեյրան Օհանյան

933
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 14:10
«Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահն անազատության մեջ է»․ Սեյրան Օհանյան

«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Կարելի ա այդ ամենն իրականացնել, նաև թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ, առավել ևս, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել»:

Օրեր առաջ հայտնել էինք, որ Ռ. Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում: Համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցել են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: