Քիչ առաջ Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել
![]() Ռ. Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում, որը մեկնարկել է ժամը 18:15-ի սահմաններում: Համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Երբ ժամանել է Սեյրան Օհանյանը, բարևել է տարածքում շուրջօրյա հսկողություն իրականացնող պետավտոտեսուչներին, ինչից հետո վերջիններն անմիջապես լքել են Չարենցի 1 հասցեի հսկման կետը: Հատկանշական է այն հանգամանքը, որ պետավտոտեսչության մեքենայի՝ դիրքը լքելուց րոպեներ անց, 071AS61 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Սեդրակ Քոչարյանը, ու նշված ավտոմեքենան կայանել է պետավտոտեսչության մեքենայի հսկման կետում: MAMUL.am-ի տեղեկություններով, հավաքն այս պահին դեռ շարունակվում է: Ավելի ուշ կփորձենք հավելյալ տեղեկություններ հայտնել: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել էր Բելլա Քոչարյանի հետ. տեղեկությունը հաստատել էր ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այնպես էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
