«Օրենք խախտելով չի՛ կարելի օրինականություն պահանջել». բաց նամակ՝ Անդրեյ Ղուկասյանին
![]() Ստեփանավանի N2 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու ծնողները բաց նամակով դիմում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին. «Մենք՝ Ստեփանավանի N2 հիմնական դպրոցի ուսուցիչներս և ծնողներս, դիմում ենք Ձեզ պարոˊն Ա. Ղուկասյան, պահանջելով, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին ժ 13:00-ին կայանալիք դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթին ներկայանան դպրոցի կառավարման խորհդի Ձեր ներկայացուցիչները: Արդեն երեք անգամ է Ձեր ներկայացուցիչների չներկայանալու պատճառով տապալվում է մեր դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթը: Այն չի կայանում քվորում չլինելու պատճառով (չեն ներկայանում մարզպետի 2 և նախարարի 1 ներկայացուցիչները, որին նաև Դուք եք ուղղորդում): Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ժողովրդավար երկրի քաղաքացիներ, հպարտ և արժանապատիվ քաղաքացիներ, պահանջում ենք՝ վերջ տալ այս բացահայտ արհամարհանքին և ապահովել Ձեր ներկայացուցիչների ներկայությունը խորհրդի նիստին: Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ «դպրոցի կառավարման խորհրդի անդամը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության»: Իսկ Ձեր ներկայացուցիչները ոտնահարում են իրենց պարտականությունները և խոչընդոտում կրթության արդյունավետությանը: Թույլ տվեք Ձեր ներկայացուցիչները գան և Ձեր ձայնը, դիրքորոշումը հայտնեն իրենց ներկայությամբ՝ օրինական ձևով: Օրենք խախտելով չիˊ կարելի օրինականություն պահանջել»,- նշված է նամակում: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և ծնողների ստորագրությունները՝ ստորև ![]() ![]() ![]() ![]() |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12




