Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Ստամբուլում համերգ կկազմակերպվի
![]() Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա։ Գրում է Ermenihaber-ը: «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը և Զուլալ եռյակը։ Թուրքական «Anadolu Kültür» ու «Kalan Müzik» մշակութային կենտրոնների և Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20։30-ին՝ Ստամբուլի «Cemal Reşit Rey» համերգասրահում։ Համերգը նաև ուղիղ եթերով կհեռարձակվի «Kalan Müzik»-ի Youtube-ի էջում։ |

Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
291Երեկ, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
17924.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
12424.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
17724.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
21823.11.2026, 00:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
19823.11.2026, 00:12
