«Ես շատ մարդկանց եմ խանգարել, նաև՝ Արսեն Թորոսյանին». Դավիթ Սանասարյան
![]() «Ստացվեց այնպես, որ նոր Հայաստանում որոշ տեղերից կազմակերպվեց նման շինծու մեղադրանքով քրեական գործ, որն աղերս չունի իրավական նորմերի հետ»,- անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, լրագրողներին ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: «Պարբերաբար վարչապետին կեղծ զեկույցներ են եղել իմ մասին: Ուրեմն այդ մարդիկ ինչ-որ շարժառիթ են ունեցել: Այո, ինձ հեռացնելու շարժառիթ են ունեցել ու այս պահին մեկուսացված եմ, Վերահսկողական ծառայությունում չեմ: Ես կարծում եմ՝ ակնհայտ է, թե ում եմ խանգարել, չեմ ուզում շատ խորանալ, բայց շատ մարդկանց եմ խանգարել: Ե՛վ Արսեն Թորոսյանին, որովհետև մեծաթիվ գնումներ ենք արդեն նախաձեռնում առողջապահական նախարարությունում ուսումնասիրելու... Նա ինձ ասում է, որ գնումների վերաբերյալ հարցն ինձ հետաքրքիր չի, իսկ ես ասում եմ՝ ո՛չ, այդպես չի... Ես ձեզ ասել եմ այդ մասին, որ Հայաստան ներկրում են ու 2 անգամ թանկով վաճառում են պետության վրա: Եվ գնումների մասին օրենքը հստակ պահանջ է դրել, որ չի կարելի կոնկրետ կազմակերպության արտադրանքի անուն նշել: Ե՛վ «Գրիգոր Լուսավորիչ»-ում, և՛ «Վանաձոր» ԲԿ-ում, կոնկրետ կազմակերպության մոդելներ են նշված, ինչի արդյունքում այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել: Իսկ դրա արդյունքում այն կազմակերպությունը, որը տարիներ շարունակ սպասարկել է, գեշահույթ է ստացել: Մեր խնդիրը կազմակերպության դեմ չի, մեր խնդիրը նախկին արատավոր երևույթը կարգավորելն է: Ու այսօր ՔԿ-ում քննվում է հենց այդ հարցը»,- ասաց Դ. Սանասարյանը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
