Քոչարյանը դիմել է Իզմիրլյան ԲԿ-ի գլխավոր տնօրենին՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով. «Ժամանակ»
![]() «Ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար: Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-ն անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայրահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է: Մինչդեռ Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանն իր համար նման բժշկական պատմություն հորինի և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը: Չարչյանը այս հարցով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ: Կաթողիկոսը հստակ հասկացրել է, որ ինքը ցանկություն չունի մասնակցելու նման կեղծարարությանը և նույնը խորհուրդ է տվել բժշկական կենտրոնի տնօրենին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
