«Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով». Գևորգ Էմին-Տերյան
![]() Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում, չպատասխանելով ԵՊՀ-ում գրաքննության վերաբերյալ հարցին, ըստ էության հաստատեց, որ տեղյակ է ու ոչինչ չի էլ պատրաստվում անել: Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով․ իբրև թե ես «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ եմ: Ուզում եմ հիշեցնել, որ իր անմիջական հրահանգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մի մարդ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է 2017 թվականին, եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ նախարարի ընկերը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, մասնակցել է ՀՀԿ մի քանի քարոզարշավների որպես «տասովշիկ»: Այս ամենը ես կարող եմ փաստերով ապացուցել: Ես պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը գոնե մի փաստ հրապարակի, թե ինչով եմ ես նախկին ռեժիմի ներկայացուցիչ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
