«Չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ պատմությունը գրվում է գործող իշխանության տեսակետից». Արայիկ Հարությունյան
![]() Այսօր «Ազատության» եթերում օգտատերերի հարցերին է պատասխանել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ դպրոցներում դրամահավաքությունը վերջին ամիսներին փոքր թիվ է կազմում. «Այո՛, կան, բայց դա այլևս համատարած բնույթ չի կրում և փոքր տոկոս է կազմում։ Ես պետք է ասեմ, որ Կրթական տեսչությունից էլ վերջերս խոսում էինք, որ թեժ գծին, ըստ էության, մենք դրամահավաքների վերաբերյալ ահազանգեր չենք ստանում, մինչդեռ ամիսներ առաջ և այն ժամանակ, երբ որ նոր էի ստանձնել պաշտոնը, համատարած դրա մասին էր, այսինքն՝ մենք այս երևույթի ողնաշարը կոտրել ենք»,-ասել է նախարարը: Օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ անճշտությունների վերանայումը Հայոց պատմություն առարկայի դասագրքերում, Հարությունյանը պատասխանել է. «Նախարարությունը արդեն դրա մասին խոսել է և ես էլ խոսել եմ. մենք դասագրքերը կիսել ենք և երկհատոր ենք դարձրել, և սա մեզ օգնեց նորագույն շրջանի պատմությունը դիտարկել և առհասարակ պատմությունը փուլերով դիտարկել և մեզ հնարավորություն տվեց քննարկումները ավելի երկար անել։ Հիմա լիարժեք առաջին հատորով մեր աշակերտները անցնում են էդ դասագրքով, փոփոխությունները արվել են առաջին հատորի մեջ, երկրորդ հատորը, որը վերաբերում է անկախ Հայաստանի պատմությանը այդ առումով հոկտեմբերին կլինի վերջնական քննարկումները և երկրորդ հատորը կհրապարակվի: Ես չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ պատմությունը գրվում է գործող իշխանության տեսակետից: Ես ուզում եմ, որ դրանք հիմնված լինեն փաստերի վրա և մտորումների տեղիք տան աշակերտներին. թող իրենք վերլուծեն և գան եզրահանգումների»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
