Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ձայնագրությունները կան». Գևորգ Պապոյան

379
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 15:15
«Ձայնագրությունները կան». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Որտեղի՞ց են ի հայտ գալիս «գողական» բարքերը երեխաների մոտ։
Նորմալ է արդյո՞ք, որ միջնակարգ դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստում, իսկ տվյալ դպրոցի ուսուցիչը դասարանում՝ երեխաների ներկայությամբ, մեկ այլ ուսուցչի անվանում են «գործ տվող», ինչ է թե համարձակվել է պատկան մարմինների մոտ պաշտպանել իր իրավունքներն ու բարձրաձայնել դպրոցում տիրող ապօրինությունների մասին։
ՀԳ. Ձայնագրությունները կան և առաջիկա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն հայտարարությամբ»։