«Փյունիկ»-ը հայտարարություն է տարածել
![]() «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ «Սույն թվականի սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման սպասարկումը վստահված է Արտակ Սիմոնյանին: Այս կապակցությամբ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խիստ մտահոգությունն ու զարմանքը: Մայիսի 21-ին ՀՖՖ մրցավարական կոմիտեի կողմից կայացվել էր որոշում՝ մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման խիստ կասկածելի մրցավարության դեպքի առիթով, որը փաստացի ունեցավ էական ազդեցություն չեմպիոնության որոշման համար, «սկսել ներքին քննություն, իսկ մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:» Նշենք, որ այս չորս ամիսների ընթացքում որևէ տեղեկատվություն, հրապարակային կամ ոչ հրապարակային, չի ներկայացվել հանրությանը կամ ֆուտբոլային ակումբներին որպես անկողմնակալ մրցավարության առաջնային շահառուների՝ վերոնշյալ ներքին քննության ընթացքի, ավարտի և արդյունքների մասին, որի հետևանքով Արտակ Սիմոնյանին նորից վստահվել է սպասարկել Բարձրագույն խմբի հանդիպում: Նման ոչ թափանցիկ ձևաչափով որոշումների կայացումը, այդ որոշումների հիմնավորումները հանրությանը չներկայացնելը որևէ կերպ չի նպաստում մրցավարական կորպուսի նկատմամբ վստահության ամրապնդմանը: Ուստի, հորդորում ենք տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ ներքին քննության արդյունքների և նրա որակազրկումը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
