Հովհաննես Բաչկովի պարտությունը բողոքարկվել է
![]() Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովի պարտությունը բողոքարկվել է․ «Շնորհավորում եմ մեր շնորհալի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին՝ կարիերայի ընթացքում 2-րդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Չնայած դեռ ամեն ինչ որոշված չէ։ Մենամարտից հետո մեր մարզչական կազմը բողոք է ներկայացրել մրցավարական անձնակազմին։ Սպասում ենք պատասխանին և հուսով ենք, որ հաղթանակը կշնորհվի մեր բռնցքամարտիկին և Բաչկովին կտեսնենք եզրափակչում։ Բարձր եմ գնահատում նաև մեր մյուս բռնցքամարտիկների կատարած աշխատանքը, որոնցից մի քանիսին շատ քիչ չբավականացրեց մեդալի համար։ Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկներից շատերը տոնեցին 2-3 հաղթանակ, ինչը նշանակում է, որ հավաքականն ի զորու է Տոկիոյի օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
