Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները
![]() Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն 61, 79, 86 և 97 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 79 և 86 կգ քաշային կարգերում։ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Նիկա Կենտչաձեն։ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Դաունիի հետ։ 86 կգ քաշային կարգն օլիմպիական է, ուստի 1-6-րդ տեղ զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին պայքարի մեջ մտած Վարուժան Կաջոյանը (74 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) պարտություն են կրել: Կաջոյանն արդեն լքել է պայքարը, իսկ Բերիանիձեն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
